Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 164 նոր դեպք, ապաքինվել է 2 292 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 164 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 292 մարդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 33 պացիենտ։
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ վերջին 14 օրվանը 5.42%, վերջին 7 օրվանը 4.92%:
Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման՝ 617 753 դեպք, այստեղից ապաքինվել է 589 791 վարակված, մահացել է 9 038 մարդ:
Երեկ, հոկտեմբերի 2-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 1 826 դեպք, ապաքինվել է 795 պացիենտ: