Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 808 նոր դեպք, ապաքինվել է 361 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 808 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 34 979 թեստ, այստեղից 19 7114-ը՝ հակագենի արագ թեստով և 15 268-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 5,17%, վերջին 14 օրը –4,5%, վերջին 7 օրը –4,86%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 386 195 դեպք: Ապաքինվել է ևս 361 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 363 318:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 22 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 538 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 345 295 մարդ, օրական՝ 10 492:
Կարանտինային գոտիներում ունենք 53 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 135-ը: