Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 806 նոր դեպք, ապաքինվել է 1 144 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 806 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 28 180 թեստ, այստեղից 14 324-ը՝ հակագենի արագ թեստով և 13 856-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 6,41%, վերջին 14 օրը –5,51%, վերջին 7 օրը –6,59%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 317 719 դեպք: Ապաքինվել է ևս 1 144 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 297 676:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 20 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 227 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 51 600 մարդ, օրական՝ 3 651:
Կարանտինային գոտիներում ունենք 72 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 287»,- նշված է տեղեկության մեջ: