Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 792 նոր դեպք, ապաքինվել է 663 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 792 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 30 940 թեստ, այստեղից 22 256-ը՝ հակագենի արագ թեստով և 8 684-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 5,79%, վերջին 14 օրը –3,24%, վերջին 7 օրը –3,92%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 297 728 դեպք: Ապաքինվել է ևս 663 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 282 237:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 959 անձ:
Երկրում պատվաստվել է 31 019 անձ, օրական պատվաստվել է 810 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 308 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 270»,- նշված է տեղեկության մեջ: