Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 738 նոր դեպք, ապաքինվել՝ 1 494 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 738 նոր դեպք, ապաքինվել՝ 1 494 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 738 նոր դեպք,- այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության ստեղծած հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 225 893 դեպք: Ապաքինվել է ևս 1 494 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 210 445:

Կորոնավիրուսից մահացել է ևս 38 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 481:

Հիշեցնենք, դեկտեմբերի 29-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 012 նոր դեպք, ապաքինվել 2 638 վարակակիր, մահացել՝ 25-ը: