Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 700 նոր դեպք, ապաքինվել է 7 002 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 700 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 7 002 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 28 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 9 572 թեստ, այստեղից 6 738-ը արագ, իսկ 2 834-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 17.76 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 20.84 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 17.49 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 625 372 դեպք, որից 1 554 533 հիվանդ ապաքինվել է, 16 366-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 825 833 մարդ, օրեկան 550։
Երեկ, մարտի 5-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 033 նոր դեպք, ապաքինվել է 8 118 պացիենտ, մահացել 32 մարդ: