Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 612 նոր դեպք, ապաքինվել է 419 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 612 նոր դեպք: Այս մասին տեղեկություն է տարածում կառավարության վարչության մամլո ծառայությունը:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 15 492 թեստ, այստեղից 9 084-ը՝ հակագենի արագ թեստով և 6 408-ը՝ PCR:
Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 881 նոր դեպք:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 235 491 դեպք: Ապաքինվել է ևս 419 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 223 695:
Կորոնավիրուսից մահացել է ևս 28 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 694:
Այս փուլում երկրում կա 9 076 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 3 898 մարդ, կլինիկական հյուրանոցում 742 մարդ, իսկ 4 436 մարդ բուժում է ստանում տանը:
Այս պահի դրությամբ ունենք 856 ծանր հիվանդ, 275-ը միացված են արհեստական շնչառության սարքին:
Կարանտինային գոտիներում ունենք 491 մարդ, ինքնամեկուսացման մեջ է գտնվում 24 084 մարդ: