Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 578 նոր դեպք, ապաքինվել է 909 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 578 նոր դեպք, ապաքինվել է 909 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 578 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 27 373 թեստ, այստեղից 13 127-ը՝ հակագենի արագ թեստով և 14 156-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 5,76%, վերջին 14 օրը –4,19%, վերջին 7 օրը –4,48%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 305 850 դեպք: Ապաքինվել է ևս 909 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 287 938:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 060 անձ:

Երկրում պատվաստվել է 40 095 անձ, օրական պատվաստվել է 1 552 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 222 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 644»,- նշված է տեղեկության մեջ: