Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 562 նոր դեպք, ապաքինվել է 1 490 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 562 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 29 685 թեստ, այստեղից 21 443-ը՝ հակագենի արագ թեստով և 8 242-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 5,26%, վերջին 14 օրը –4,85%, վերջին 7 օրը –3,72%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 332 441 դեպք: Ապաքինվել է ևս 1 490 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 312 349:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 499 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 93 305 մարդ, օրական՝ 4 021:
Կարանտինային գոտիներում ունենք 70 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 343»,- նշված է տեղեկության մեջ: