Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 551 նոր դեպք, ապաքինվել է 878 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 551 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 29 487 թեստ, այստեղից 11 878-ը՝ հակագենի արագ թեստով և 17 609-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 5,26%, վերջին 14 օրը –4,39%, վերջին 7 օրը –4,63%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 307 401 դեպք: Ապաքինվել է ևս 878 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 288 816:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 077 անձ:
Երկրում պատվաստվել է 41 801 անձ, օրական պատվաստվել է 1 706 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 221 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 780»,- նշված է տեղեկության մեջ: