Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 547 նոր դեպք, ապաքինվել է 1 131 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 547 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 25 541 թեստ, այստեղից 14 212-ը՝ հակագենի արագ թեստով և 11 329-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 6,06%, վերջին 14 օրը –5,66%, վերջին 7 օրը –6,76%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 319 266 դեպք: Ապաքինվել է ևս 1 131 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 298 807:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 245 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 54 687 մարդ, օրական՝ 3 089:
Կարանտինային գոտիներում ունենք 69 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 354»,- նշված է տեղեկության մեջ: