Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 543 նոր դեպք, ապաքինվել է ևս 3 198 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 543 նոր դեպք, ապաքինվել է ևս 3 198 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 543 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 13 873 թեստ, այստեղից 10 859-ը՝ հակագենի արագ թեստով և 3 014-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 11,12%, վերջին 14 օրը –16,83%, վերջին 7 օրը – 14,57%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 633 443 դեպք: Ապաքինվել է ևս 3 198 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 581 376:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 20 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 16 505 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 830 741 պատվաստում, օրական՝ 1 279: