Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 527 նոր դեպք, ապաքինվել՝ 1 282 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 527 նոր դեպք,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 13 030 թեստ, այստեղից 6 323-ը՝ հակագենի արագ թեստով և 6 707-ը՝ PCR:
Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 881 նոր դեպք:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 227 420 դեպք: Ապաքինվել է ևս 1 282 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 211 727:
Կորոնավիրուսից մահացել է ևս 24 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 505 :
Այս փուլում երկրում կա 13 162 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 5 104 մարդ, կլինիկական հյուրանոցում 1 167 մարդ, իսկ 6 891 մարդ բուժում է ստանում տանը:
Այս պահի դրությամբ ունենք 1 068 ծանր հիվանդ, 332-ը միացված են արհեստական շնչառության սարքին:
Կարանտինային գոտիներում ունենք 431 մարդ, ինքնամեկուսացման մեջ է գտնվում 32 221 մարդ»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: