Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 354 նոր դեպք, ապաքինվել է 821 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 354 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 30 456 թեստ, այստեղից 21 054-ը՝ հակագենի արագ թեստով և 9 404-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 4,45%, վերջին 14 օրը –3,86%, վերջին 7 օրը –4,05%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 339 315 դեպք: Ապաքինվել է ևս 821 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 320 777:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 654 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 117 354 մարդ, օրական՝ 4 354:
Կարանտինային գոտիներում ունենք 91 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 094»,- նշված է տեղեկության մեջ: