Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 264 նոր դեպք, ապաքինվել է 1 665 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 264 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 665 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 26 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 19 375 թեստ, այստեղից 9 807-ը՝ հակագենի արագ և 9 568-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 6,52%, վերջին 14 օրվանը –5,73%, վերջին 7 օրվանը –6,44%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 404 023 դեպք: Այստեղից ապաքինվել է 374 753 մարդ, մահացել 5 714 պացիենտ:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 404 339 մարդ, օրեկան՝ 1 572: Կարանտինային գոտիներում տեղավորված է 62 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 5 247 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 737 քաղաքացի:
Բացի այդ, հուլիսի 25-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 061 նոր դեպք, ապաքինվել է 1 654 պացիենտ, մահացել է 23 մարդ: