Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 233 նոր դեպք, ապաքինվել է 1 002 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 233 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 32 930 թեստ, այստեղից 22 831-ը՝ հակագենի արագ թեստով և 10 099-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 3,74%, վերջին 14 օրը –3,3%, վերջին 7 օրը –2,71%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 345 196 դեպք: Ապաքինվել է ևս 1 002 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 328 620:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 31 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 804 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 143 970 մարդ, օրական՝ 5 056:
Կարանտինային գոտիներում ունենք 33 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 707»,- նշված է տեղեկության մեջ: