Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 092 նոր դեպք, ապաքինվել է 775 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 092 նոր դեպք, ապաքինվել է 775 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 092 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 29 734 թեստ, այստեղից 20 425-ը՝ հակագենի արագ թեստով և 9 309-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 3,67%, վերջին 14 օրը –2,6%, վերջին 7 օրը –2,33%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 355 368 դեպք: Ապաքինվել է ևս 775 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 341 103:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 23 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 083 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 212 163 մարդ, օրական՝ 4 596:

Կարանտինային գոտիներում ունենք 34 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 059-ը:

Երեկ, հունիսի 14-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 311 նոր դեպք, ապաքինվել՝ 936 պացիենտ: