Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 077 նոր դեպք, ապաքինվել է 442 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 077 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 31 645 թեստ, այստեղից 20 727-ը՝ հակագենի արագ թեստով և 10 918-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 3,4%, վերջին 14 օրը –2,77%, վերջին 7 օրը –2,04%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 293 321 դեպք: Ապաքինվել է ևս 442 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 279 831:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 916 անձ:
Երկրում պատվաստվել է 26 427 անձ, օրական պատվաստվել է 1 504 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 331 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 720»,- նշված է տեղեկության մեջ: