Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 071 նոր դեպք, ապաքինվել է 680 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 071 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 29 985 թեստ, այստեղից 16 333-ը՝ հակագենի արագ թեստով և 13 652-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 3,57%, վերջին 14 օրը –4,11%, վերջին 7 օրը –4,18%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 336 840 դեպք: Ապաքինվել է ևս 680 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 317 069:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 33 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 602 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 109 395 մարդ, օրական՝ 3 866:
Կարանտինային գոտիներում ունենք 80 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 270»,- նշված է տեղեկության մեջ: