Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 030 նոր դեպք, ապաքինվել է 706 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 030 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 32 801 թեստ, այստեղից 20 919-ը՝ հակագենի արագ թեստով և 11 882-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 3,14%, վերջին 14 օրը –2,68%, վերջին 7 օրը –2,82%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 292 244 դեպք: Ապաքինվել է ևս 706 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 279 389:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 908 անձ:
Երկրում պատվաստվել է 24 917 անձ, օրական պատվաստվել է 1 424 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 155 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 616»,- նշված է տեղեկության մեջ: