Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 023 նոր դեպք, ապաքինվել է 510 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 023 նոր դեպք, ապաքինվել է 510 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 023 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 29 517 թեստ, այստեղից 21 585-ը՝ հակագենի արագ թեստով և 7 932-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 3,47%, վերջին 14 օրը –2,81%, վերջին 7 օրը –2,92%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 350 428 դեպք: Ապաքինվել է ևս 510 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 335 029:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 951 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 178 738 մարդ, օրական՝ 5 455:

Կարանտինային գոտիներում ունենք 35 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 333»,- նշված է տեղեկության մեջ: