Վրաստանում արձանագրվել է այսպես կոչված հնդկական շտամի յոթ նոր դեպք: Այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:
Նրա խոսքով ՝ երկրում «Դելտա» անունով հայտնի շտամի շրջանառությունը կարող է տատանվել 10-ից 20 տոկոսի սահմաններում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ «Դելտա» շտամը, փոխարինում է այսպես կոչված «Բրիտանական շտամին» և ավելի ու ավելի ինտենսիվորեն տարածվում է աշխարհով մեկ:
«Ես հաստատում եմ, որ դեպքերի թիվն աճել է, երեկ հաստատվել է «Դելտա» շտամի յոթ դեպք: Կանխատեսման տարբեր ցուցանիշների համաձայն, ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ մեր մոդելավորման համաձայն, մենք կարծում ենք, որ երկրում «Դելտա» շտամի շրջանառությունը կարող է տատանվել 10-ից 20 տոկոսի սահմաններում: Ինչպես գիտեք, դա կանխատեսելի էր, քանի որ այս շտամը աստիճանաբար փոխարինում է այսպես կոչված Բրիտանականին: Բրիտանական շտամն ու դրա տարածումը գնալով ավելի ու ավելի են սրվում: Եթե չեմ սխալվում, այսօրվա տվյալների համաձայն, այն արդեն դիտվում է 85 երկրներում: Մենք պետք է ավելի զգույշ լինենք, մենք ավելի շատ պետք է պահենք կանոնակարգերը և հոգ տանենք միմյանց մասին», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
Հիշեցնենք, որ «Դելտա» անունով հայտնի շտամը Վրաստանում հաստատել է ընդհանուր առմամբ 27 մարդու մոտ: