Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 887 դեպքից 342-ը կապված է Աջարիայի, 277-ը՝ Թբիլիսիի, իսկ 198-ը՝ Իմերեթիի հետ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 887 դեպքից 342-ը կապված է Աջարիայի, 277-ը՝ Թբիլիսիի, իսկ 198-ը՝ Իմերեթիի հետ:
Մնացած դեպքերը բաշխվում են այլ շրջաններով:
«Այսօրվա դրությամբ ամենաշատ դեպք է արձանագրվել Աջարիայում – 342 դեպք: Թբիլիսիում դեպքերը մի քիչ նվազել են: Այստեղ ունենք 277 նոր վարակակիր: Իմերեթիում արձանագրվել է կորոնավիրուսի 198, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում – 22, Գուրիայում – 11, Շիդա Քարթլիում – 12, Կախեթիում- 7, Մցխեթա-Մթիանեթիում 10 նոր դեպք, Սամցխե Ջավախեթիում՝ 3 դեպք»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն:
Ինչ վերաբերում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցին, այստեղ բուժում է ստանում 62 վարակակիր:
«Ինչ վերաբերում է մեր կենտրոնին, այժմ ունենք 62 կորոնավարակակիր, մեծ մասի վիճակը միջինից ծանր և ծանր է, ունենք նաև ծայրահեղ ծանր պացիենտներ»,- հայտարարել է Էնդելաձեն: