Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացգած բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 296 նոր դեպքից 166-ը կապված Աջարիայի, 41-ը՝ Թբիլիսիի, իսկ 55-ը՝ Իմերեթիի հետ:
Մնացած դեպքերը բաշխվում են տարբեր շրջաններով:
«Կորոնավիրուսի նոր դեպքերի բաշխումն ըստ շրջանների այպիսին է. Դեպքերի ամենաշատ թիվ է արձանագրվել է Աջարիայում – 166, Իմերեթիում – 55, Թբիլիսիում – 41, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում – 18, Գուրիայում – 9, Քվեմո Քարթլիում – 3, Սամցխե-Ջավախեթիում – մեկ, Կախեթիում՝ մեկ»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն: