Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 1351 դեպքից 445-ը կապված է Թբիլիսիի, 369 -ը՝ Աջարիայի, իսկ 295-ը՝ Իմերեթիի հետ
Միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավայի փոխանցմամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 1351 դեպքից 445-ը կապված է Թբիլիսիի, 369 -ը՝ Աջարիայի, իսկ 295-ը՝ Իմերեթիի հետ:
Մնացած դեպքերը բաշխվում են այլ շրջաններով:
«Այսօրվա դրությամբ Թբիլիսիում արձանագրվել է – 445 դեպք: Աջարիայում ունենք 369 նոր վարակակիր: Իմերեթիում արձանագրվել է կորոնավիրուսի 295, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում – 66, Քվեմո Քարթլիում – 76, Գուրիայում – 15, Շիդա Քարթլիում – 23, Կախեթիում- 20, Մցխեթա-Մթիանեթիում 23 նոր դեպք, Սամցխե Ջավախեթիում՝ 18 դեպք»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: