Վրաստանում արձակուրդների երկարաձգման հարցը կախված կլինի կորոնավիրուսի համաճարակային վիճակից
Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ արձակուրդների երկարաձգման հարցը կախված կլինի կորոնավիրուսի համաճարակային վիճակից:
Գամղրելիձեն հայտարարում է, որ շաբաթվա ընթացքում ըստ համաճարակային վիճակի զարգացման, որոշումը կայացնելու է վարչապետին կից գործող խորհուրդը, երկարաձգվի թե ոչ արձակուրդը:
Ուսումնական տարբեր հաստատություններում արձակուրդն այս պահին հայտարարված է մինչև մարտի 16-ը: