Վրաստանում, առաջնային սպառման 9 տեսակի սննդամթերքի գինը պահպանելու համար հատկացվել է 3.087.467 դոլլար
Վրաստանի կառավարությունը հաստատել է «Առաջնային սպառման սննդամթերքի գնի պահպանման պետական ծրագիրը»:
Ծրագիրը նկատի ունի ներկրողների համար 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի մայիսի 15-ը ներառյալ, Վրաստանում մթերքի ներմուծման նպատակով, արտարժույթում (դոլլար և եվրո) ունեցած ծախսի տարադրամի փոխարժեքով ստացած փոփոխության սուբսիդավորում:
Այդ նպատակով, գյուղատնտեսության նախարարության բյուջեից կհատկացվի 10 միլիոն լարի (3 087 467 դոլլար):
Կառավարության որոշմամբ, ծրագրի նպատակն է առաջնային սպառման սննամթերքի գների պահպանումը: Այդ սննդամթերքն է. Բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, արևածաղկի ձեթը, շաքարավազը, ցորենը, ցորենի ալյուրը, կաթի փոշին և լոբին:
Ներկրողը սուբսիդիայից կօգտվի այն դեպքում, եթե Ազգային բանկի կողմից սահմանված տարադրամի պաշտոնական փոխարժեքին համապատասխան, փոխարկման օրը, 1 դոլլարի արժեքը գերազնացի 3 լարին, իսկ եվրոյի դեպքում՝ 3.3 լարին:
Ըստ այս որոշման, ներկրողը պարտավոր է, ծրագրի շրջանակներում ներմուծված սննդամթերք իրացման ժամանակ կատարել ծրագրի պայմանները և չավելացնել այդ սննդամթերքի գինը: