Վրաստանում առաջին անգամ անցկացվում է «Չվենեբուրեբի» թուրք-վրացական գործարար համաժողովը
Վրաստանում առաջին անգամ անցկացվում է «Չվենեբուրեբի» (Մերոնք) թուրք-վրացական գործարար համաժողովը։ Միջոցառման շրջանակներում Վրաստան են ժամանել ավելի քան 100 թուրք ձեռնարկատերեր, պոտենցիալ ներդրողներ, Թուրքիայի տարբեր շրջանների Առևտրաարդյունաբերական պալատի անդամներ, գյուղատնտեսության, սննդի, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտների ներկայացուցիչներ։
Ֆորումն անցկացվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության և Թուրքիայի Հանրապետությունում բնակվող վրացական պատմական սփյուռքի ներգրավմամբ։
Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ թուրք-վրացական գործարար համաժողովը նպատակ ունի վրացական գործարար համայնքին տեղեկացնել վրացական ներդրումային միջավայրի և տնտեսական հնարավորությունների մասին:
Համաժողովի ընթացքում Վրաստանի համապատասխան նախարարությունների և պետական գործակալությունների ներկայացուցիչները մասնակիցներին կներկայացնեն վրացական ձեռնարկատիրական միջավայրը, մասնավոր հատվածի և օտարերկրյա ներդրողների համար հասանելի մեխանիզմները, բիզնեսի աջակցության և ներդրումային հնարավորությունների առումով երկրում իրականացվող բարեփոխումները: Համաժողովը կներկայացնի նաև Վրաստանում արդեն իրականացված և ապագայում ծրագրված նախագծերը։
Նշենք, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված «Չվենեբուրեբի» թուրք-վրացական գործարար համաժողովը Սփյուռքի ներկայացուցիչների կողմից կազմակերպված չորրորդ լայնածավալ միջոցառումն է՝ երկրի տնտեսական վերականգնումն ապահովելու նպատակով», – նշել են Վրաստանի ԱԳՆ-ում։