Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է անձրեւային եղանակ
Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է անձրեւային եղանակ

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ հունիսի 6-7-ը Վրաստանում կպահպանվի անձրեւոտ եղանակ, տեղ-տեղ կայծակով, արեւելյան Վրաստանում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը հարթավայրերում կլինի +22, +27 աստիճան։

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ հունիսի 8-9-ը Արևմտյան Վրաստանում կդիտվի արևոտ եղանակ և մինչև +31, +33 աստիճան տաքություն։ Արեւելյան Վրաստանում անձրեւ է տեղալու միայն առանձին հատվածում։

Նաեւ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունում ասում են, որ Թբիլիսիում ևս անձրեւ է տեղալու։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +26, +28 աստիճան տաքություն։