Վրաստանում, առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում կլինի վարակի տարածման ամենաակտիվ և գագաթնակետային փուլը
Վրաստանում, առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում կլինի վարակի տարածման ամենաակտիվ և գագաթնակետային փուլը

Ընդլայնվում են «կլաստերները» և ավելի ու ավելի է բարդանում բացահայտել աղբյուրը, որտեղից է տարածվում այս «կլաստերը»,- այս մասին հայտարարել է վարչապետի մամլո խոսնակ Իրալի Չիքովանին:

Ինչպես նա նշել է այսօր անցկացված մամլո ասուլիսին, երկիրը կորոնավիրուսի լայնամասշտաբ ներքին տարածման փուլում է:

«Կորոնավիրուսի գլոբալ մարտահրավերերը շատ ծանր կերպով կարտացոլվի ինչպես յուրաքանչյուր քաղաքացու, այնպես էլ՝ մեր երկրի էկոնոմիկայի վրա և մենք քաջ գիտակցում ենք, որ մեզանից յուրաքանչյուր սա լավ և ճշգրիտ կերպով է ընկալում: Վրաստանի կառավարության պայքարը կորոնավիրուսի դեմ այն պատճառով է ճանաչվել արդյունավետ, քանի որ մեր երկրում դեռևս առաջին փաստի արձանագրումից մեկ ամիս առաջ Վրաստանի իշխանությունն սկսեց ձեռնարկել գործուն և նպատակաուղղված միջոցներ, որը կխոջընդոտեր կորոնավիրուսի տարածումը: Իհարկե, այս գործընթացը եղել է հետևողական, ծրագրին համապատասխան և յուրաքանչյուր որոշում հիմնված է եղել մասնագետների և մեր փորձագետների կարծիքի վրա: Հենց դրա արդյունքն է, որ այս պահի դրությամբ, մենք ունեն կորոնավիրուսի 408 դեպք և ոչ թե ավելի շատ:

«Կլաստերները» ցավոք ընդլայնվում են և ավելի ու ավելի է բարդանում բացահայտել աղբյուրը, որտեղից է տարածվում այս «կլաստերը»: Երկիրը լայնամասշտաբ ներքին տարածման փուլում է»,- հայտարարել է Չիքովանին:

Բացի այդ, նրա խոսքով, մասնագետների վերլուծության հիման վրա, հնարավոր է ասել, որ առաջիկա 2-3 շաբաթները կլինեն վարակի տարածման ամենաակտիվ և գագաթնակետային փուլում:

«Համապատասխանաբար, այսօր իշխանության որոշումներն ստանում են առավել մեծ նշանակություն: Շարունակենք ձեռնարկել այն անհրաժեշտ քայլերը, որոնք կդադարեցնեն երկրում վարակի մասսայական տարածումը, որպեսզի առաջիկայում արտիճանաբար չեղարկենք սահմանափակումները»,- հայտարարել է Չիքովանին: