Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի տարածքում ապրիլի 8-ին սպասվում է անձրեւ, գիշերը բարձր լեռներում հնարավոր են ձյուն, տեղ-տեղ՝ առատ։
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ ցերեկը կփչի ուժեղ արեւմտյան քամի։
«Սպասվող հորդառատ անձրևները Վրաստանի գետերի վրա կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, իսկ երկրի լեռնային շրջաններում սողանքային գործընթացների սկիզբ ու ակտիվացում», – նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած տեղեկատվության մեջ։