Կառավարության որոշմամբ, ապրիլի 6-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր:
Այս մասին տեղեկություն է տարածել կառավարության վարչությունը:
Ի հիշատակ Տղիբուլիում, Մինդելիի անվան հանքավայրում տեղի ունեցած ողբերգության զոհերի, ապրիլի 6-ին, բոլոր վարչական շենքերից իջեցվելու են պետական դրոշները:
Տղիբուլիում, Մինդելիի անվան հանքավայրում տեղի ունեցած դեպքի ժամանակ զոհվել է վեց մարդ, տուժել՝ երեքը: