Վրաստանը, ապրիլի 27-ից, կսկսի չեղարկել որոշ սահմանափակումներ, այդ թվում՝ ավտոմեքենաների տեղաշարժի արգելքը
Վրաստանը, ապրիլի 27-ից, կսկսի չեղարկել որոշ սահմանափակումներ, այդ թվում՝ ավտոմեքենաների տեղաշարժի արգելքը

Վրաստանը, ապրիլի 27-ից, կսկսի չեղարկել որոշ սահմանափակումներ, այդ թվում՝ ավտոմեքենաների տեղաշարժի սահմանափակումը,- այս մասին հայտարարել է վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին՝ կառավարության վարչությունում, համակարգող խորհրդի նիստից հետո:

Համակարգող խորհրդի որոշմամբ, ավտոմեքենաների տեղաշարժը արգելվել էր ապրիլի 17-ի ժամը 12:00-ից մինչև ապրիլի 21-ը ներառյալ:

Բացի այդ, Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվում է մինչև մայիսի 22-ը ներառյալ: