Վրաստանում ապրանքով արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-սեպտեմբերին ավելացել է 22,3 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով, 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, Վրաստանում ապրանքով արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 10,009,7 մլն. ԱՄՆ դոլար, ինչը 22.3 տոկոսով բարձր է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանից:
Ըստ «Սաքստատի», դրանից արտահանումը կազմել է 2 981,3 մլն. ԱՄՆ դոլար կամ 24.0 տոկոսով ավելի, իսկ ներմուծումը `7 028.4 մլն. ԱՄՆ դոլար, կամ 21,6 տոկոսով ավելի:
Առևտրային բացասական հաշվեկշիռը 2021 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 4,047.1 մլն. ԱՄՆ դոլար և կազմել արտաքին առևտրաշրջանառության 40,4 տոկոսը: