Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 37,0 տոկոսով
Վիրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, աճել է արտաքին առևտրաշրջանառությունը։ 2022 թվականի հունվար-մայիսին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 6 913,3 մլն. դոլլար, ինչը 37.0 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածը։
Դրանից, արտահանումը կազմել է 2 091,9 մլն. դոլլար (36,2 տոկոսով ավելի), իսկ ներմուծումը կազմել է 4 821,4 մլն. դոլլար (աճը՝ 37,3 տոկոս)։
Առևտրի բացասական հաշվեկշիռը 2022 թվականի հունվար-մայիսին կազմել է 2 729,5 մլն. դոլլար և արտաքին առևտրաշրջանառության 39,5 տոկոսը։