Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 25,6 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2021 թվականին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 14 319,4 մլն դոլար, ինչը 25,6 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, դրանից արտահանումը կազմել է 4 242,3 մլն դոլար, ինչը 26,9 տոկոսով ավելի է, իսկ ներմուծումը կազմել է 10 077,0 մլն դոլար, ինչը 25,1 տոկոսով ավելի է։ Առևտրի բացասական հաշվեկշիռը 2021 թվականին կազմել է 5 834,7 մլն դոլար և կազմել արտաքին առևտրաշրջանառության 40,7 տոկոսը։