Վրաստանում անվտանգ և ազատ ընտրական միջավայր է. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանների պալատում հանդիպել է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի կարճաժամկետ դիտորդական առաքելության պատվիրակության հետ:
Վրաստանի նախագահի աշխատակազմի տեղեկությամբ, հանդիպմանը ներկա էին առաքելության արտակարգ համահամակարգող և առաջնորդ Էլոնա Ջեբրեա Խոջան, պատվիրակության ղեկավար և քաղաքացիական հատվածի հարաբերությունների արտակարգ ներկայացուցիչ Պիա Կաուման և ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, Ռոբերտո Մոնտելան:
Նախագահի աշխատակազմի տեղեկությամբ, կողմերը հանդիպմանը զրուցել են ընտրական գործընթացի մասին, քննարկել են այն ուղղությունները և հարցերը, որոնց իրագործումը հանգեցրել է Վրաստանում ժողովրդավարական գործընթացների համախմբում:
Հանդիպման ընթացքում Ռոբերտո Մոնտելան ընդգծել է 2012 թվականից ի վեր Վրաստանում ժողովրդավարության դրական զարգացումը և ամրապնդումը:
Ըստ նրա, Վրաստանի ընտրական համակարգը զարգացման տեսանկյունից հաջողված օրինակ է:
Սալոմե Զուրաբիշվիլին իր հերթին խոսել է խորհրդարանական ընտրությունների կարևորության մասին: Ընտրական գործընթացի անցկացման և ընտրություններն անվտանգ անցկացնելու պատրաստակամության մասին: Նա ընդգծել է նաև երկրում ազատ ընտրական միջավայրը:
«Հատկանշական է, որ նախորդ ընտրությունների համեմատ ընտրական միջավայրը հանգիստ ու կայուն է»,- նշել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Հանդիպման մասնակիցները խոսել են նաև ընտրական գործընթացում առկա մարտահրավերների և դրանց լուծման ուղիների մասին: