Կառավարության որոշմամբ, Վրաստանի երկու գյուղի անվանում է փոխվել:
Կառավարությունը կայացրել է որոշում, որի համաձայն Զուգդիդիի մունիցիպալիտետի Գրիգոլիշ գյուղը անվանափոխվել է և կոչվել Ալերտկարի: Փոխվել է նաև Քոբուլեթիի մունիցիպալիտետի Խինո գյուղի անվանումը և այժմ արդեն կոչվում է Խինոծմինդա:
Կառավարության որոշումը՝ աշխարհագրական որոշ օբյեկտների անվանումները փոխելու մասին այսօր հրապարակվել է օրենսդրական լրաբերում և ուժի մեջ կմտնի հրապարակումից հետո: