Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն և նրա ադրբեջանցի գործընկեր Ֆիքրաթ Մամեդովը Բաթումիում բացել են վրաց-ադրբեջանական իրավական ֆորումը։
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ իրավական ֆորումի նպատակը երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև փորձի փոխանակումն է և իրավահարաբերությունների խորացումը։
Միջոցառմանը մասնակցում են Վրաստանի և Ադրբեջանի արդարադատության փոխնախարարները, ինչպես նաև դատական համակարգի, դատախազության, փաստաբանների կորպուսի ներկայացուցիչներ։
«Ֆորումում քննարկվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ արդարադատության համակարգի ամրապնդում, ծառայությունների թվայնացում, քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի հզորացում, փոխադարձ իրավական աջակցություն:
Իրավական ֆորումը շարունակությունն է երկու երկրների արդարադատության նախարարների միջև անցյալ տարի Վենետիկում Եվրոպայի խորհրդի կազմակերպած միջազգային համաժողովի շրջանակներում սկսված սերտ և արդյունավետ համագործակցության»,- նշվում է գերատեսչության տեղեկատվության մեջ: