Վրաստանում, Անանովների նախկին պալատը կվերածվի զբոսաշրջային համալիրի
«50 գույք քո հյուրանոցի համար» նախագծի շրջանակներում, Վարցիխեում, Անանովների նախկին պալատը կվերածվի զբոսաշրջային համալիրի, որի համար իրականացվելու է ավելի քան 4 000 000 լարիի (1 380 262 դոլլար) ներդրում և կստեղծվեն նոր աշխատատեղեր:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության պետական գույքի ազգային գործակալության տեղեկությամբ, տուրիստական կենտրոնում հյուրանոցի հետ միասին տեղակայված կլինի նաև ոգելից խմիչքի ցուցահանդեսային տարածք և մարզահրապարակ:
«Ինվեստ գրուպ» ՍՊԸ-ին բիզնեսին աջակցելու համար էկոնոմիկայի նախարարության պետական գույքի ազգային գործակալության կողմից Բաղդադի շրջանի Վարցիխե գյուղում 73 500 ք.մ. հողատարածքը և դրա վրա տեղակայված շինությունները փոխանցվել են էլեկտրոնային աճուրդով»,- մեկնաբանում են պետական գույքի ազգային գործակալությունում: