Վրաստանում 85 մարդ ունի ամսական ավելի քան 100 հազար լարի աշխատավարձ
2018 թվականի նոյեմբերի դրությամբ, Վրաստանում, մեկ ամսում ավելի քան 100 հազար լարի է ստացել 85 մարդ: Նոյեմբերի նրանք ընդհանուր ստացել են 52.7 միլիոն լարի, որը մեկ աշխատողի համար կազմում է միջինը 620 լարի: Աշխատավարձային կարգավիճակը Առաջին ալիքը խնդրել է ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից:
Բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների վիճակացությունն ըստ ամիսների՝ փոփոխական են: Այս տարի նրանց համար ամենահաջողակ ամիսը եղել է մարտը, երբ 202 մարդ ստացել է ավելի քան 100 հազար լարի եկամուտ, ընդհանուր եկամուտը կազմել է 130.7 միլիոն լարի:
Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա տվյալներով, 16 աշխատակիցների աշխատավարձը կազմում է 90 հազարից 100 հազար լարի: 80 հազարից մինչեւ 90 հազար լարի – 25 աշխատող; 70 հազարից մինչեւ 80 հազար լարի – 32 աշխատող; 60 հազարից 70 հազար լարի – 46 աշխատող; 50 հազարից մինչեւ 60 հազար լարի – 109 աշխատող; 40 հազարից մինչեւ 50 հազար լարի – 177 աշխատող; 30 հազարից 40 հազար լարի – 331 աշխատող; 25 հազարից մինչեւ 30 հազար լարի – 322 աշխատող; 20 հազարից մինչեւ 25 հազար լարի – 573 աշխատող; 15 հազարից մինչեւ 20 հազար լարի – 1220 աշխատող; 12 հազարից մինչեւ 15 հազար լարի – 1595 աշխատող; 9600-ից մինչեւ 12 հազար լարի – 2314 աշխատակից; 7200-ից մինչեւ 9600`4922 աշխատող:
Վիճակագրական տվյալների համաձայն, ցածր վարձատրվող հատվածում աշխատողների թիվը աճում է: 4800 լարիից մինչեւ 6000 լարի ունի 9193 աշխատող; 3600 -ից մինչեւ 4800 լարի ունի 17 741 աշխատող; 2400-ից մինչեւ 3600 – 42 748 աշխատող; 1200-ից մինչեւ 2400 լարի՝ 167 148 աշխատող: