Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը և Եվրամիության պատվիրակությունը ողջունում են դատական բարեփոխման չորրորդ ալիքի օրինագիծը
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը և Եվրամիության պատվիրակությունը ողջունում են դատական բարեփոխման չորրորդ ալիքի եզրափակիչ օրինագիծը, որը պատրաստվել է լայն համաձայնությամբ,- այս մասին նշված է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարությունում:
Ինչպես նշված է հայտարարությունում, աշխատանքային խումբը կազմված էր տարբեր մասնակիցներից, այդ թվում միջազգային հանրության, քաղաքացիական հասարակության և իրավական սեկտորի ներկայացուցիչներից:
«Համարում ենք, որ օրինագծում պատկերված են հիմնական հանձնարարականները, որոնք հիմնված են լավագույն միջազգային փորձի վրա և ծառայում են Վրաստանում դատական համակարգի թափանցիկությանը»,- նշված է հայտարարությունում: