Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանություն. Ցավում ենք, որ խորհրդարանի կողմից հաստատված թեկնածուների թվում կան դատավորներ, որոնք հավատարմություն չեն դրսևորել անաչառության նկատմամբ
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանություն. Ցավում ենք, որ խորհրդարանի կողմից հաստատված թեկնածուների թվում կան դատավորներ, որոնք հավատարմություն չեն դրսևորել անաչառության նկատմամբ

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարություն է տարածում գերագույն դատարանի դատավորների հաստատման առնչությամբ:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ-ի դեսպանությունն ուշադիր հետևում է Վրաստանի գերագույն դատարանի դատավորների ընտրության գործընթացին՝ անժամկետ նշանակման համար:

«Մայիսին մենք հայտնեցինք մեր անհանգստությունը խորհրդարանի կողմից ընդունված գործընթացների շուրջ, որը չարտացոլեց Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության առաքելությունների հանձնարարականները:

Մենք կիսում են միջազգային դիտորդների և վրաց փորձագետների կարծիքը, որ թեկնածուների ընտրության հետագա գործընթացը ոչ բավականին թափանցիկ էր:

Խորհրդարանի իրավաբանական կոմիտեում լսումների ժամանակ թեկնածուների որոշ մասը չկարողացավ բավականին դրսևորել իր գիտելիքը կամ հավատարմությունն անաչառության նկատմամբ»,- նշված է դեսպանության հայտարարության մեջ:

Վրաստանի խորհրդարանի լիագումարի նիստին քվեարկել են գերագույն դատարանի դատավորների թեկնածուների համար և 19 թեկնածուից աջակցել 14-ին: