Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանություն. Անհապաղ ազատ արձակել բժիշկ Վաժա Գափրինդաշվիլուն
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանություն. Անհապաղ ազատ արձակել բժիշկ Վաժա Գափրինդաշվիլուն

ԱՄՆ-ի դեսպանությունը օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչներին կոչ է անում, անհապաղ ազատ արձակել բժիշկ Վաժա Գափրինդաշվիլուն,- այս մասին նշված է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության հայտարարությունում:

«ԱՄՆ-ի դեսպանությունը կոչ է անում, անհապաղ ազատ արձակել վրաց հայտնի բժիշկ և Վրաստանի վնասվածքաբան-օրթոպեդների միության նախագահ Վաժա Գափրինդաշվիլուն, ում նոյեմբերի 15-ին Վրաստանի Հարավային Օսեթիայի շրջանի դե ֆակտո իշխանությունը սահմանել էր երկամսյա նախնական կալանք:

Բացի այդ, մեկ անգամ ևս կոչ ենք անում, անհապաղ բացվեն վարչական գոտու տարածքում գտնվող անցակետերը: Մենք աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մեկ անգամ ևս կոչ ենք անում Ռուսաստանին, կատարել 2008 թվականի հրադադարի պայմանագրով ստանձնած պարտականությունները»,- նշված է հայտարարության մեջ:

Վրաստանի քաղաքացի, Թբիլիսիում բնակվող բժիշկ Վաժա Գափրինդաշվիլուն ձերբակալել էին օկուպացված տարածքի մերձակայքում: Բժիշկի դեմ հարուցվել է քրեական գործ և սահմանվել նախնական կալանք: