Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան. Որպես կայուն ընկերներ, այսօր մենք ձեզ հետ միասին տոնում ենք ձեր ազատությունը և անկախությունը
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան. Որպես կայուն ընկերներ, այսօր մենք ձեզ հետ միասին տոնում ենք ձեր ազատությունը և անկախությունը

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության անունից դեսպան Քելլի Դեգնանը շնորհավորում է Վրաստանի բնակչությանը՝ անկախության 102-րդ տարելիցի առթիվ:

Քելլի Դեգնանի տեսաուղերձը հրապարակվել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության ֆեյսբուքյան էջում:

«Բարև, ես Քելլի Դեգնանն եմ: Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության անունից, ցանկանում եմ, սրտանց շնորհավորել վրաց ժողովրդին՝ անկախության օրվա առթիվ:

Վրաստանը և ԱՄՆ-ը կիսում են ազատության և հավասարության խորը սերը: Վրաց ժողովուրդը նրբորեն հոգ է տանում 1918 թվականի անկախության արձանագրությունում արտացոլված այս երկու հիմնարար արժեքների մասին:

Մեր երկրների միջև կա խորը, հարուստ և կայուն բարեկամություն, քանի որ այն հիմնված է մեր ընդհանուր արժեքների – ազատության, ժողովրդավարության, հանդուրժողականության և տքնաջան աշխատանքի վրա:

Որպես կայուն ընկերներ, այսօր մենք ձեզ հետ միասին տոնում ենք ձեր ազատությունը և անկախությունը: Շնորհակալություն և շնորհավոր անկախության օրը»,- հայտարարում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը: