Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին:
«Այսօր դեսպան Դեգնանը ընդդիմության առաջնորդներին հյուրընկալել է ծանոթանալու և քաղաքական միջավայրի մասին զրուցելու համար:
Դեսպան Դեգնանը մեկ անգամ ևս ընդգծել է բոլոր կողմերի ակտիվ մասնակցության նշանակությունն ընթացիկ քաղաքական երկխոսության և լայն ընտրական բարեփոխման գործընթացում ԵԱՀԿ/ODIHR-ի հանձնարարականները հաշվի առնելով»,- նշված է ԱՄՆ-ի դեսպանության տարածած հայտարարության մեջ: