Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կապված «Պիրվելի» հեռուստաընկերության հետ
Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կապված «Պիրվելի» հեռուստաընկերության հետ

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կապված «Պիրվելի» հեռուստաընկերության հետ:

Հայտարարության համաձայն, հետաքննության մեջ առաջնայինը պետք է լինի օրենքի գերակայության հավասարակշռված, անկողմնակալ օգտագործումը և ԶԼՄ-ների ազատության հիմնարար սկզբունքը, լրագրողների՝ իրենց աղբյուրները պաշտպանելու իրավունքը:

«Մենք ուշադիր հետեւում ենք «Պիրվելի »հեռուստաընկերության շուրջ զարգացումներին, մասնավորապես, իրավապահ մարմինների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հարաբերություններին: Այս հետաքննության իրականացման առաջնահերթությունը պետք է լինի օրենքի գերակայության հավասարակշռված, անկողմնակալ օգտագործումը և ԶԼՄ-ների ազատության հիմնարար սկզբունքը՝ լրագրողների՝ իրենց աղբյուրները պաշտպանելու իրավունքը: Գաղտնի ձայնագրությունները, ինչպես նաև ահաբեկումը կամ հետապնդումը անօրինական և դատապարտելի են, և դրանք պետք է քննվեն օրենքով սահմանված կարգով: Մենք ներգրավված բոլոր կողմերին կոչ ենք անում պրոֆեսիոնալ և զուսպ մոտենալ այս իրավիճակին: Դատական ​​համակարգը պետք է գործի արդար և անկողմնակալ և չպետք է չարաշահվի ընտրովի հետապնդման միջոցով քաղաքական նպատակներին հասնելու համար», – ասվում է դեսպանության հայտարարության մեջ: