Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը դատական բարեփոխման առնչությամբ տարածել է հայտարարություն
Վրաստանում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպանությունը դատական բարեփոխման առնչությամբ տարածել է հայտարարություն:
Ինչպես նշված է հայտարարությունում, վերջին տարիների ընթացքում Վրաստանն արել է կարևոր քայլեր՝ դատական համակարգի անկախությունը պաշտպանելու համար:
Դրա հետ մեկտեղ, հայտարարությունում նշված է, որ «դատարանի նկատմաբ հանրության վստահությունը բարձրացնելու համար իշխանությունը պետք է ընդունի թափանցիկ իրավական շրջանակ»:
«Ամերիկայի միացյալ նահանգների կառավարությունն աջակցում է խորհրդարանի ջանքերին, ապահովել իրավական շրջանակ, որը կխանգարի դատարանի վրա ոչ պատշաճ ազդեցության կառավարմանը: Որպեսզի բարձրանա դատարանի նկատմամբ հանրության վստահությունը, կոչ ենք անում իշխանությանը, ընդունել թափանցիկ իրավական շրջանակ: Այդ շրջանակը պետք է սահմանի որոշում կայացնելու գործընթացը, հետագայում դատավորների անժամկետ նշանակման հարցի շուրջ: Մենք դրական ենք գնահատում խորհրդարանի աշխատանքային խմբի ջանքերը՝ դատավորների դիսցիպլինար պատասխանատվության հիմունքների և դիսցիպլինար իրավագործության հարցերի քննարկման տեսանկյունից»,- նշված է հայտարարությունում: