Վրաստանում ԱՄՆ դեսպանություն. Փոմփեոն քննարկելու է Վրաստանի ժողովրդավար ինստիտուտների հզորացման համար անհրաժեշտ ջանքերը և ընդգծելու՝ ազատ և արդար ընտրությունների նշանակությունը
Վրաստանում ԱՄՆ դեսպանություն. Փոմփեոն քննարկելու է Վրաստանի ժողովրդավար ինստիտուտների հզորացման համար անհրաժեշտ ջանքերը և ընդգծելու՝ ազատ և արդար ընտրությունների նշանակությունը

Վրաստանում ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոյի Վրաստան այցի վերաբերյալ հայտարարություն է տարածում Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը:

«Սիրով ողջունում ենք պետական քարտուղար Փոմփեոյին՝ ամենագեղեցիկ քաղաք Թբիլիսիում: Պետական քարտուղարն այստեղ է, որպեսզի մեկ անգամ ևս ընդգծի Միացյալ Նահանգների կայուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես նաև հավատարմությունը մեր ընդհանուր արժեքների, ազատության և ժողովրդավարության նկատմամբ:

Պետական քարտուղար Փոմփեոն քննարկելու է Վրաստանի ժողովրդավար ինստիտուտների հզորացման համար անհրաժեշտ ջանքերը և ընդգծելու՝ ազատ և արդար ընտրությունների նշանակությունը»,- հայտարարում են ԱՄՆ-ի դեսպանությունում:

Մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի այցը Վրաստան: