Վրաստանում ԱՄՆ դեսպանություն. Պետքարտուղարը նշել է Վրաստանի վերջին ժամանակների ջանքերը դատական բարեփոխման տեսանկյունից և քաղաքացիական հանրության զգալի դերը օրենքի գերագույնության աջակցության գործում
Վրաստանում ԱՄՆ դեսպանություն. Պետքարտուղարը նշել է Վրաստանի վերջին ժամանակների ջանքերը դատական բարեփոխման տեսանկյունից և քաղաքացիական հանրության զգալի դերը օրենքի գերագույնության աջակցության գործում

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը տեղեկություն է տարածում ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոյի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև անցկացված հանդիպման վերաբերյալ:

Դեսպանության փոխանցմամբ, պետական քարտուղար Փոմփեոն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հանդիպել է դատական բարեփոխման և Վրաստանի զարգացման գործում քաղաքացիական հանրության դերի մասին անկեղծ և բաց զրուցելու համար:

«Պետական քարտուղարը նշել է Վրաստանի վերջին ժամանակների ջանքերը դատական բարեփոխման տեսանկյունից և քաղաքացիական հանրության զգալի դերը օրենքի գերագույնության աջակցության և ժամանակակից պետական ինստիտուտների զարգացման գործում:

Բոլոր համաձայնել են, որ դեռ շատ անելիքներ կան և Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցությունը շարունակելու համար: Հանդիպմանը ներգրավված էր Վրաստանում գործող բազմաթիվ պրոֆեսիոնալ ոչ կառավարական կազմակերպությունների մի մասը, այդ թվում. Վրաստանում Ամերիկայի առևտրի պալատը, տնտեսական քաղաքականության հետազոտության կենտրոնը, Վրաստանի ժողովրդավար նախաձեռնությունը, Բաց հասարակություն հիմնադրամը, Իրավուքներ Վրաստան և Վրաստան – միջազգային թափանցիկությունը»,- հայտարարում են դեսպանությունում: